Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
18.01.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունվարի 16-ի որոշումներով շնորհակալագրով պարգևատրել է
ԼՂ-ից տեղահանված Ալինա Հովսեփյանին և Ալեքս Ֆարսիյանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում և կամավորական աշխատանքներում դրսևորած նվիրումի ու ջանքերի համար։
Ալինան ու Ալեքսը 2023-ի սեպտեմբերի տեղահանության օրերին սահմանը հատելուց ու Գորիս հասնելուց հետո, իրենց ապրածն ու զգացածը, հոգնածությունն ու անձնական խնդիրները մի կողմ թողնելով, անմիջապես ներգրավվել են Սյունիքում ընթացող՝ իրենց հայրենակիցներին ընդունելու աշխատանքներում, կատարել շուրջօրյա կամավորական աշխատանք՝ ինչքան որ զգացվել է դրա կարիքը։
Մարզային իշխանության ուշադրությունից նրանց օրինակն ու կատարածը չէր վրիպել։
Հիմա Ալինան՝ աշխատում, Ալեքսը սովորում է Երևանում։
Երիտասարդները մարզպետից նաև ժամացույց են նվեր ստացել։