Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԼՈՒԾՎԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ

23.01.2024

2024թ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ մարզի հրատապ խնդիրների լուծման շրջանակներում իրականացվելիք ծրագրերից են․ 

 

- Սիսիան համայնքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում։ Ծրագրի արժեքը՝ 444 մլն 970 հազար դրամ 10 տանիքներում ամբողջությամբ կփոխվեն կավարամածը և տախտակամածը, ինչպես նաև փայտե կոնստրուկցիաների որոշ մասը, 5 տանիքներում ամբողջությամբ փոխվելու է փայտանյութը։

Բոլոր տանիքներում կիրականացվի թիթեղյա ծածկի փոփոխություն՝ ԿՊ 21 տիպի թիթեղով, կկատարվեն ջերմամեկուսացման աշխատանքներ՝ 2 շերտ 50 մմ հաստությամբ ջերմամեուսիչ հանքային բամբակե սալերով և գոլորշաթող ջրամեկուսիչ թաղանքով։ 

 

- Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը՝ 214 մլն 194 հազար դրամ։ Կկառուցվեն ենթահունային ջրընդունիչ և 1878 մ երկարությամբ ջրագիծ, կվերանորոգվի 200 խմ տարողությամբ ՕԿՋ-ն, բնակելի տների՝ մոտ 1700 մետր ներքին բաշխման ցանցը, քլորակայանը։

 

 - Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի գիշերային լուսավորության ցանցի կառուցում։  Կտեղադրվի 216 սյուն՝  30 մ միջսյունային հեռավորությամբ էլեկտրագծի երկարութունը՝  6480 մետր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36