Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԶՈՐԱԿՈՉԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

24.01.2024

 Սյունիքի մարզում շարունակվում է ձմեռային զորակոչը, որը մեկնարկել էր հունվարի 9-ին՝ Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրից։

Այսօր հերթական հավաքի՝ կապանցի ու քաջարանցի նորակոչիկներին բանակ են ճանապարհել մարզկենտրոնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց։
Տղաները նախ ստացել են Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի օրհնանքը:
Սյունիքի մարզպետի անունից նորակոչիկներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել մարզպետի աշխատակազմի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը։ Նրանց ողջունել է նաև ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Սյունիքի տարածքային ստորաբաժանման Կապանի բաժանմունքի պետ մայոր Սևակ Մանուկյանը։
Զորակոչիկները կենտրոնական հավաքակայան են ուղևորվել պարեկների ուղեկցությամբ։
Այսօր նաև Գորիս, Սիսիան, Մեղրի համայնքներից են հայորդիներ մեկնել՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36