Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՐՋԱՅՑ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ

25.01.2024

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն այսօր մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ այցելել է Կապան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների երկու օբյեկտ՝ դիտարկելու աշխատանքների ընթացքը և որակը։

Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։
—————————————————————————
-Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Կապանի թիվ 1 ՆՈՒՀ -ի շենքը․ աշխատանքների շրջանակում կբարեկարգվի նաև ՆՈՒՀ-ի տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։
Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 40 տոկոսը, կատարվել է շենքի ուժեղացման աշխատանք, ավարտվել է տանիքի նորոգումը։ Այս տարի հիմնանորոգումը կավարտվի։
-Մեկ այլ ծրագրով նորոգվում է Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/83 հասցեում գտնվող ակումբ-գրադարանը․ ծրագրի ընդհանուր արժեքը 46 մլն 19 հազ դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 27 մլն 611 հազ դրամ։
Այստեղ աշխատանքները մոտ 90 տոկոսով ավարտվել են։
—————————————————————————————
Այցերը և մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը շարունակական են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16