Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

25.01.2024

 Հունվարի 24-ին հերթական նիստն է գումարել Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովը։

Նիստը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։
Նիստի աշխատանքներին մասնակցում էին մարզային զորակոչային հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Մկրտչյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի, Սիսիանի, Գորիսի բաժինների պետերը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային
համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային
ստորաբաժանման և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պետերը։
Հանձնաժողովը, լսելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ, փոխգնդապետ Ա. Հարությունյանի զեկույցը, որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից ազատելու և տարկետման իրավունքից օգտվելու մասին եզրակացություններ տալ մի շարք քաղաքացիների։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24