Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ

07.02.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 6-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մհեր Աբրահամյանին․ նա այս պաշտոնում է նշանակվել փետրվարի 1-ին՝ մարզպետի № 43-Ա որոշմամբ։ Նույն որոշմամբ տնօրենի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանն ազատվել էր պարտականությունների կատարումից։

Պարոն Աբրահամյանն իր մասնագիտական գործունեությունն սկսել էր հենց Մեղրու ԲԿ-ից, ու տեղացիները քաջ ծանոթ են նրա մասնագիտական որակներին։ Այնուհետև աշխատել է նաև Սպիտակի և Գորիսի ԲԿ-ներում, մասնագիտությամբ վիրաբույժ է։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Լուսինե Վարդանյանին՝ ԲԿ-ն ղեկավարելու տարիներին կատարած աշխատանքի համար ու շնորհավորելով ներկա պաշտոնակատարին՝ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք մաղթեց նրան։
Մարզի ղեկավարը նաև խնդրեց ԲԿ-ի կոլեկտիվին ամեն հարցում աջակցել նրան՝ նշելով, որ որպես պաշտոնակատար Մ․ Աբրահամյանի հաջողելու գործոնը մեծապես կախված է անձնակազմի յուրաքանչյուր անդամից։ «Մարդու համար Մեղրիում ապրելու դրական նախապայմաններից մեկն այստեղ որակյալ առողջապահական ծառայություններ ստանալն է, և պետք է համախմբվեք ու միասնական ուժերով աշխատեք բժշկական կենտրոնի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։
Շնորհավորանքի խոսք ասացին նաև Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ԲԿ-ն տասը տարի ղեկավարած Լուսինե Վարդանյանը։
Մհեր Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության ու այս պաշտոնում իրեն նշանակելու համար։ Նա խնդրեց ներկաներին ամեն ինչ անել բնակչության առողջության պահպանման համար և խոստացավ աշխատանք տանել, որպեսզի մեղրեցիները տեղում ստանան առողջապահական այն ծառայությունները, որ հնարավոր է ու չգնան այլ տեղեր։ Այսպիսով՝ տնօրենի նոր պաշտոնակատարը իբրև առաջնահերթություն կարևորեց համայնքի բնակչության վստահության վերականգնումը ԲԿ-ի հանդեպ։
Հանդիպման ընթացքում Սյունիքի մարզպետը պատասխանեց նաև բուժանձնակազմի անդամներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին բժշկական կենտրոնի գործունեությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16