Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱԼՎԱՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ

07.02.2024

 Մեղրի համայնք աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը փետրվարի 6-ին մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Մուշեղ Կոստանդյանի հետ դիտարկել է 2023թ․ մեկնարկած՝ Ալվանքի նախակրթարանի վերակառուցման սուբվենցիոն ծրագիրը։

Այստեղ շինաշխատանքներն արդեն ավարտվել են, ստեղծվել հարմարավետ ու գեղեցիկ պայմաններ, կահավորումից հետո մանկապարտեզը շուտով կընդունի իր սաներին։
Ծրագրի ընդհանուր արժեքը 21 մլն 682 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 17 մլն 345 հազար դրամ։
———————————————————————————
Կ․Բալյանն այցելել է նաև Մեղրու մանկապարտեզ, որը ևս հիմնանորոգվել էր սուբվենցիոն ծրագրով․ այստեղ վերջերս կառուցվել ու շահագործման է հանձնվել կից կաթսայատունը, որով վերջնականորեն լուծվել է շենքի անվտանգ ջեռուցման հարցը։
Նշենք, որ մանկապարտեզին կից կաթսայատուն կառուցելու խնդրով համայնքապետարանը դիմել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմին, որի միջնորդությամբ էլ շինության կառուցման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդրել է 14,9 մլն դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24