Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԻԻՀ 45-ԱՄՅԱԿԸ

12.02.2024

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանը փետրվարի 10-ին Կապանում մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության 45-րդ տարեդարձի տոնակատարությանը։

Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ներկա գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ՝ պարոն Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են մեծ տեմպերով՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները։
«Դրանք հարաբերություններ են, որոնք գալիս են դարերի խորքից, կերտվում են ներկայում և վստահ քայլերով նվաճում են նորանոր հորիզոններ։
Հատկանշական է, որ մեր երկրների հարաբերություններում ուրույն դերակատարություն ունի ՀՀ Սյունիքի մարզը, մասնավորապես՝ Կապան քաղաքը, որտեղ 2022 թվականից գործում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը։ Իրանցի գործընկերների հետ այսօր առաջին անգամ ենք Կապանում նշում բարեկամ Իրանի ազգային տոնը, ու վստահ եմ որ ՀՀ և ԻԻՀ հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դրակատարություն է ստանձնելու նաև Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որի հիմնման ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ։
Հարգելի՛ գործընկերներ, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեության ընթացքում վստահաբար զգացել եք ՀՀ և մասնավորապես Հայաստանի հարավային դարպաս Սյունիքի մարզի հոգատար աջակցությունը և իրանցի գործընկերների հետ համագործակցության պատրաստակամությունը, որի շնորհիվ տարբեր կազմակերպություններ պարբերաբար կազմակերպում ու իրականացում են ծրագրեր և համատեղ միջոցառումներ։
Մենք ուրախ ենք, որ մեր իրանցի գործընկերները ներգրավված են ողջ Հայաստանի առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և մի շարք այդ ոլորտների տարբեր ծրագրերում, համոզված եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի իր վերընթաց զարգացումը, կընդլայնվի ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ներառելով ՀՀ և ԻԻՀ նոր մարզեր, նահանգներ և համայնքներ։ Ցանկանում եմ վերստին շնորհավորել ձեզ և իրանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ ցանկանալով խաղաղություն, բարեկեցություն և արգասաբեր աշխատանք», - իր ելույթում ասել է Սյունքիի մարզպետի տեղակալը։
Հանդիսավոր նիստին զուգահեռ Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում նաև իրանական ձեռարվեստի ու արտադրանքի ցուցահանդես էր կազմակերպվել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36