Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

22.02.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը հունվար-փետրվար ամիսներին «Հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք էր կազմակերպել, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 32-ամյակին։

Շարքի վերջին միջոցառոմը՝ վոլեյբոլի խաղ-մրցույթը կայացավ երեկ՝ փետրվարի 21-ին, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում։ Մրցմանը մասնակցեցին Կապանի թիվ 10 և Արծվանիկի միջնակարգ դպրոցների ու մարզում տեղակայված N զորամասի թիմերը:
Խաղից հետո թիմերին Սյունիքի մարզպետի կողմից հավաստագրեր և հուշանվերներ հանձնվեցին:
Իսկ այս ծրագրի շրջանակներում մինչ այժմ կազմակերպվել էին զինվորների այցեր «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ և «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ՝ Սյունիքում ծառայողներին ծանոթացնելով մեր մարզի պատմական ժառանգությանը։
Զինվորների համար համերգային ծրագիր էր կազմակերպվել Մեղրի համայնքում՝ Ագարակի մշակույթի տանը։ Համերգ կայացավ նաև Կապանում տեղակայված N զորամասում, մեկ այլ համերգ՝ նորակոչիկ զինվորների համար։
Իսկ «Մեկ օր զինվորների հետ» նախաձեռնության շրջանակում Աճանանի և Կապանի թիվ 10, թիվ 4 միջնակարգ դպրոցների՝ նախազորակոչային տարիքի դպրոցականներն այցելելեցին N զորամաս ու ծանոթացան բանակային կյանքին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36