Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԽՆԱՅԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

28.02.2024

 Փետրվարի 27-ին Կապանում քննարկվել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի մասնագետների ու մարզի համայնքապետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հանդիպման մեկնարկին ներկաներին ողջունեց մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը․ ներկա էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, միջազգայն կառույցի պատասխանատուներ։
Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ՝ համաֆինանսավորելով սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս ոլորտում համայնքների ներկայացրած հայտերը, նաև տրամադրելով տեխնիկական օժանդակություն՝ սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլեր։
Քննարկման առանցքներից էր մանրամասն տեղեկատվություն տրամադրելը՝ սուբվենցիոն ծրագրերում այն ներառելու համար, ուստի ներկայացվեցին նաև ՄԱԶԾ-ի կողմից նման ծրագրերը համաֆինանսավորելու պայմանները։
Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը:
2023 թ․ դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենքերի ուղղված աշխատանքներ համաֆինանսավորվել են ծրագրի միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36