Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

29.02.2024

Փետրվարի 28-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն ընդունեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UN WFP) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցներում ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքն ու արդյունքները․ հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել էր հենց ՊՀԾ-ի միջոցներով ու աստիճանաբար ընդգրկելով ավելի շատ դպրոցներ՝ ամբողջությամբ փոխանցվել ՀՀ կառավարությանը։ Այժմ ՀՀ կրթօջախներում այն իրականացվում է պետական միջոցներով։
Հյուրերը ներկայացրեցին այս ծրագրին առնչվող երկրորդ բաղադրիչը, այն է՝ դպրոցներում գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացում, որտեղ նրանք կարող են սննդի համար անհրաժեշտ սեփական բերքն ունենալ, օրինակ՝ այգիների, ջերմոցների հիմնում։
Պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի ներդրման համար՝ նշելով, որ մարզի դպրոցներում դրա արդյունքները տեսանելի են ու կարևոր՝ երեխաների առողջության համար։
Քննարկվեցին մարզի այն դպրոցների հնարավորությունները, որոնցում կազմակերպությունը նախատեսում է հիմնել վերոնշյալ ենթակառուցվածքները, մատնանշվեցին դրանց հետ կապված խնդիրներն ու լուծումները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11