Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՇԻՆՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

01.03.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի մասնագետներն, ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի, մշտադիտարկման նպատակով այցեր են կատարում ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում ընթացող շինաշխատանքների օբյեկտներ։

Փետրվարի 28-ին մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության և կրթության ոլորտների պատասխանատուները եղել են Սիսիան համայնքում։
Այցի ընթացքում դիտարկվել են հետևյալ շինարարական ծրագրերը.
-Դարբաս գյուղում կրթահամալիրի կառուցում․ արժեքը՝ 818․4 մլն դրամ։
-Վաղատին գյուղում կրթահամալիրի կառուցում․ արժեքը՝ 754․5 մլն դրամ։
Այս երկու վայրում էլ աշխատանքները մոտ 75%-ով ավարտվել են, շինարարության ավարտը նախատեսված է այս տարի։
——————————————————————————
Մարզպետի աշխատակազմի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված հրատապ խնդիրների լուծման ծրագրերի շրջանակում հաստատված հատկացումով 2022 թվականից հիմնանորոգվում էր «Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի շենքը․ աշխատանքներն այստեղ ամբողջությամբ ավարտվել են, այժմ շինարարության ավարտական փաստաթղթերի փուլն է, որից հետո հիմնանորոգված մարզադպրոցը կբացի իր դռները։ Ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 85 մլն դրամ։
___________________________________________________________________
Փետրվարի 28-ին Սիսիան այցի ընթացքում Սյունիքի մարզպետի աշխատակազմի մասնագետները դիտարկել են նաև հետևյալ սուբվենցիոն ծրագիրը.
-2022 թվականին հաստատված՝ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքները։ ♻️Ծրագրի ընդհանուր արժեքը 349 մլն դրամ է, որի մեջ ՀՀ պետական բյուջեից ներդրման մասնաբաժինը 65 տոկոս է։
Այս պահին կատարված է նախատեսվող աշխատանքների մոտ 60 տոկոսը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:26:09