Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՑԻ ԵՌԱՑԱՏԿՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

05.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ ընդունել է կապանցի եռացատկորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Բալկանյան խաղերի յոթակի չեմպիոն, Ռիոյի և Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանին։

Մարզպետը մարզիկին շնորհավորել է բազում հաղթանակների ու Հայաստանը տարբեր մրցաշարերում պատվով ներկայացնելու համար, նրա հետ զրուցել մարզական ձեռքբերումների, Հայաստանում, մասնավորապես Սյունիքում թեթև աթլետիկայի զարգացման հնարավորությունների, դրան խոչընդոտող հանգամանքների մասին։

Լ․Աղասյանը պատմել է իր մարզվելու պայմանների, նաև զարգացած սպորտ ունենալու տեսլականի մասին։

Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև առաջիկա մրցաշարերին ներկայանալու, ինչպես նաև 2024-ի Օլիմպիական ամառային խաղերին մասնակցելու վարկանիշի ապահովման գործընթացով։

Եռացատկորդը խոսել է սպորտից դուրս իր երազանքների ու հոբբի մասին ևս։

Ռոբերտ Ղուկասյանը հավաստիացրել է Լևոնին, որ մարզային իշխանությունն իր կողքին է ու պատրաստակամ՝ աջակցելու անհրաժեշտության դեպքում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24