Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵՐ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐ

05.03.2024

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ երեկ այցելել է Կապանում նախորդ տարվանից սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ընթացքն ու որակը։

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նորոգվում, վերակառուցվում է Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/109 և 8/110 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանը, բարեկարգվում տարածքը։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 84 մլն 241 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 51 մլն 714 հազար դրամ։

Կապալառու՝ «Վիլաշին» ՍՊԸ։

Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 55 տոկոսը։

2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 և 17 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ վերանորոգվում է խաղահրապարակը և մարզադաշտը, կազմակերպվում հանգստյան գոտի։

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 80 մլն 880 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 44 մլն 954 հազար դրամ։

Կապալառու՝ «Նորոգշին» ՍՊԸ։

Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 92 տոկոսը։

Մեկ այլ ծրագրով, որ մեկնարկել է 2023 թվականից, հիմնանորոգվում է Կապան քաղաքի թիվ 2 ՆՈՒՀ-ը, բարեկարգվում տարածքը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 461 մլն 146 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 376 մլն 897 հազար դրամ։

Կապալառու՝ «ԳՕԼԴՇԻՆ» ՍՊԸ։

Այստեղ աշխատանքները կատարվել են մոտ 20 տոկոսով։

Վերոնշյալ բոլոր աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։

 

Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։

Մարզի բոլոր համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման այցերը շարունակական են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24