Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 6-ին այցելել է Կապանում գործող ադամանդի նիստավորման նորաբաց «RDC diamond» արտադրամաս

06.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 6-ին այցելել է Կապանում գործող ադամանդի նիստավորման նորաբաց «RDC diamond» արտադրամաս։

Տնօրեն Հովիկ Անդրանիկյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է արտադրամասի աշխատանքին, այստեղ ներդրված հաստոցներին, աշխատակիցներին ու ընդլայնման հնարավորություններին։

Այստեղ արդեն 30 աշխատատեղ է ստեղծվել (մեծ մասը կանայք են), աշխատանքի ընդունվողները մինչ մասնագիտական գործունեությանն անցնելը որոշակի ժամանակ ուսուցում են անցնում։

Աշխատակիցների կարիք դեռևս կա, ու ցանկացողների դիմելու դեպքում արտադրամասն իր ծավալներն ավելացնելու հնարավորություն ունի։

Մշակված ադամանդի հիմնական մասն արտահանվում է։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել տնօրենին՝ Կապանում իրականացված ներդրումների համար, նրա հետ նաև առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը քննարկել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36