Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տեխնիկական խորհրդական Անմարի Սվային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին

07.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 6-ին հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տեխնիկական խորհրդական Անմարի Սվային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սիլվիա Մեստրոնիին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանն ու նրա տեղական ներկայացուցիչներին՝ 2023-ի սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչներին Սյունիքում ընդունելու գործընթացում ցուցաբերած մեծ աջակցության, հետագայում այդ անձանց կարիքների հետ կապված խնդիրների լուծման համար։ Ռ․Ղուկասյանը կարևորել է նաև տարբեր ոլորտներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մարզում իրականացված ու ընթացիկ ծրագրերը։

Անմարի Սվայը նշել է, որ առաջին անգամ է Սյունիքում ու եկել է անձամբ տեսնելու իրականացված ծրագրերի ազդեցությունը բնակավայրերի կյանքի վրա։ Նա շնորհակալություն է հայտնել մարզային իշխանությանը՝ սերտ համագործակցության համար՝ ասելով, որ առանց համակարգված ու դրական փոխգործակցության իրենց աշխատանքն արդյունավետ չէր լինի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններ, որոնց համատեքստում կազմակերպությունն այս պահին աշխատանք է տանում Սյունիքում, մատնանշվեցին նաև մարզային իշխանության համար կարևոր առաջնահերթությունները, որոնք հաշվի կառնվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարզային ծրագրերն իրականացնելիս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36