Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄԱՐԶԻ՝ ԱՅՍՕՐՎԱ ԻՆԸ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ
08.03.2024
Մարտի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շնորհավորել նորածիններին ու իրենց մայրիկներին օրվա տոնի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և արևշատություն։
Մարզպետի կողմից ծաղիկներ ու նվեր են ստացել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններում ծնված փոքրիկները։