Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

09.03.2024

 Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում արդեն իսկ խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից»։
Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ այցելել է տարածաշրջան։
Հանդիպման ընթացքում ԻԻՀ-ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը։
Ներկայացվող ոլորտներն էին շինարարությունը, գյուղատնտեսությունը (անասնաբուծություն, բանջարաբուծություն), քարի վերամշակումը, մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ճարտարապետությունը, սպանդանոցային ենթամթերքի վերամշակումը և այլն։
Իրանցի տնտեսվարողներին հետաքրքրում էր նաև յուրաքանչյուր ոլորտի՝ այստեղ եղած ներուժը, զարգացման ու տեղի գործարարների հետ փոխգործակցության հնարավորությունները։
Սյունիքի մարզպետը պատասխանեց նրանց հարցերին ու կոնկրետ առաջարկներ արեց, թե ինչ ճանապարհներով կարելի է կյանքի կոչել համատեղ փոխշահավետ աշխատանքը՝ փոխանակելով տեղեկատվություն, սերտացնելով համագործակցությունը, ինչպես նաև հայ ու իրանցի տնտեսվարողների միջև ուղղակի կապեր ստեղծելով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:26:09