Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ

12.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Արսեն Բաբայանին։

Պարոն Բաբայանը ծնունդով կապանցի է, մասնագիտությամբ՝ վիրաբույժ, մինչ այժմ աշխատում էր «էրեբունի» ԲԿ-ում։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրենի նախկին պաշտոնակատար Արմեն Թադևոսյանին ու նորանշանակ պաշտոնակատարին հաջողություններ մաղթեց։
«Որևէ օբյեկտիվ պատճառ չկա, որ Կապանի ԲԿ-ն չկարողանա լինել զարգացող կենտրոն, եղած գործոնները միայն սուբյեկտիվ են, ճիշտ է՝ դրանք տարիների ընթացքում են կուտակվել։ Կապանի ԲԿ-ն պետք է մեջքը շտկի, դառնա ծաղկող ու զարգացող և լինի լավագույններից մեկը», - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Արսեն Բաբայանը շնորհակալություն հայտնեց մարզպետին վստահության համար, ասաց, որ ուրախ է վերադառնալ հայրենի քաղաք ու հնարավորություն ունենալ ձեռք բերած փորձը կիրառել տեղի առողջապահական ոլորտի զարգացման համար։
Սյունիքի մարզպետը բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ խոսեց առկա խնդիրների մասին ու լսեց առաջարկներ։
Նշենք, որ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ, այն կկայանա 2024թ․ ապրիլի 26-ին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:26:09