Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

13.03.2024

 Մարտի 12-ին՝ Կապանի ու Քաջարանի, 13-ին Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների աշակերտներին են հանձնվել 2023-2024 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլում նվաճած դիպլոմներն ու գովասանագրերը։

Դրանք Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից հանձնել է մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։ Նա շնորհավորել է մրցանակային տեղեր գրաված աշակերտներին ու նրանց ուսուցիչներին, ծնողներին, շնորհակալություն հայտնել օլիմպիադաների առարկայական հանձնաժողովներում ընդգրկված ուսուցիչներին, տարածքային փուլում թեստեր կազմած մասնագետներին ու այն դպրոցներին, որոնք իրենց հարկի ներքո հյուրընկալել են մասնակցած աշակերտներին։
Մ․Գանդալյանն ամփոփել է նաև այս փուլի արդյունքները, նշել առաջատար դպրոցներն ու աշակերտների համար առավել հետաքրքրություն ներկայացնող առարկաները։
Բոլոր առարկաներից օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 750 աշակերտ։ Նրանցից 264-ը՝ 43 դպրոցներից, արժանացելէ դիպլոմների ու գովասանագրերի։ 126 սովորող իրավունք է ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին, ու շատ առարկաներից այդ փուլը ևս արդեն կայացել է։
Մարզային փուլի արդյունքներով 25 աշակերտ արժանացել է 1-ին կարգի դիպլոմի, 89 հոգի ՝ 2-րդ կարգի, 120 հոգի՝ 3-րդ կարգի, 30 հոգի՝ գովասանագրի։
Տոկոսային առումով (աշակերտների թիվ/դիպլոմակիր հարաբերակցությամբ) միջնակարգ դպրոցների մեջ առաջատար է Դարբասի միջնակարգ դպրոցը, հիմնական դպրոցներից Իշխանասարի դպրոցը, ավագ դպրոցներից Գորիսի թիվ 4-ը։
Իսկ հաղթող աշակերտների բացարձակ թվով առաջատարներն են Կապանի թիվ 2 ավագ (26 մրցանակակիր), Գորիսի թիվ 4 ավագ (23 մրցանակակիր), Սիսիանի ավագ (22 մրցանակակիր), Կապանի թիվ 9 ավագ (15 մրցանակակիր), Կապանի թիվ 3 միջնակարգ (14 մրցանակակիր), Ագարակի միջնակարգ (12 մրցանակակիր), Գորիսի թիվ 1 ավագ (12 մրցանակակիր) դպրոցները։
Առաջիկայում մրցանակները կհանձնվեն նաև Մեղրու օլիմպիական աշակերտներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24