Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՄԵՂՐԻ

14.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ից սկսել է աշխատանքային այցը Մեղրի համայնք․ նրան ուղեկցում են մարզպետի աշխատակազմի անդամները։

Մարզպետն այցի առաջին օրը Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի մասնակցությամբ հանդիպում ունեցավ համայնքի ավագանու անդամների հետ։ Նա ներկայացրեց Մեղրի այցի օրերին նախատեսվող աշխատանքը, ՏԻՄ ներկայացուցիչների հետ խոսեց առաջիկայում համայնքում պետական միջոցներով ու միջազգային կառույցների ծրագրերով նախատեսվող ներդրումների մասին։
Ավագանու անդամներն իրենց հուզող խնդիրներն ու հարցերն ուղղեցին Ռոբերտ Ղուկասյանին ու մարզպետի աշխատակազմի անդամներին։
Պատասխանելով դրանց ու մատնանշելով մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ այժմ տարվող աշխատանքը ՝ մարզի ղեկավարը նշեց, որ ավագանու անդամները ևս ցանկության դեպքում կարող են միանալ իր այցերին կամ դիմել ու օգնել ավելի խորությամբ հասկանալ այս կամ այն բնակավայրին վերաբերող խնդիրները։
Մինչ այս հանդիպումը Ռոբերտ Ղուկասյանը Մեղրի համայնքում գազիֆիկացման աշխատանքների ու ոռոգման համակարգի բարելավման գործընթացներն էր քննարկել տվյալ ոլորտների տարածքային պատասխանատուների հետ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24