Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱՇՏՈՒՆԻՑ ՍԿՍԵՑ ՇՐՋԱՅՑԸ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

15.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 15-ին սկսել է շրջայցը Մեղրի համայնքի գյուղական բնակավայրերում։

Մարզպետը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ուղեկցությամբ ուրբաթ եղել է Տաշտուն, Լիճք, Թխկուտ և Վարդանիձոր գյուղերում։
Նա հանդիպումներ է ունեցել բնակավայրերի վարչական ղեկավարների, գյուղերի բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ջրամատակարարմանը, տարբեր բարեկարգումների, գյուղերի ենթակառուցվածքներին և այլն։
Մարզպետի աշխատակազմի անդամները մանրամասնորեն գրանցում են հնչեցվող խնդիրներն ու առաջարկները, որոնք կուսումնասիրեն, և կընտրվեն դրանց լուծման արդյունավետ տարբերակները՝ ըստ առաջնահերթության։
Ռ․ Ղուկասյանն այցելել է նաև Վարդանիձորի միջնակարգ դպրոց ու մանկապարտեզ։
Ի դեպ, մարզպետը տեղում արձագանքեց գյուղացիներին անհրաժեշտ փոքր գյուղտեխնիկայի մասին հնչած հարցին․ Տաշտունը՝ 2, Լիճքը 1 մոտոբլոկ ստացավ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36