Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ և ԼԵՀՎԱԶՑԻՆԵՐԻ ՀԵՏ

17.03.2024

 Շարունակելով աշխատանքային այցը Մեղրի՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 17-ի առավոտյան համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի ապամոնտաժման և նորի կառուցման շինհրապարակ։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ (1 մլրդ 267 մլն 981 հազար դրամ)։ Աշխատանքների մոտ 55%-ն արդեն իրականացվել է, ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարեվերջին։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի ղեկավար Ազատ Գասպարյանին` բարեխիղճ և որակյալ աշխատանքի համար։
Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև «Լիճքվազ» ՓԲԸ և գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի ուղեկցությամբ շրջել հանքավայրի տարածքում, ծանոթացել մարզի խոշոր արդյունաբերական ընկերություններից մեկի արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին։
Օրվա վերջում մարզպետը եղել է Մեղրու ամենամեծ գյուղական բնակավայրում՝ Լեհվազում։ Նա հանդիպել է բնակիչներին, լսել նրանց հուզող խնդիրների մասին ու շրջել գյուղում։ Այստեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը (19 մլն 731 հազար դրամ):
Մարզի ղեկավարն այցելել է նաև գյուղի բուժակ-մանկաբարձական կետ և Լեհվազի միջնակարգ դպրոց։
ՀՀ կառավարության դպրոցաշինության ծրագրի շրջանակում Լեհվազում կկառուցվի 300 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:26:09