Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵՐ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

18.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Մեղրի համայնքի Վահրավար, Կուրիս և Գուդեմնիս գյուղական բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ, շրջել գյուղերում։

___________________________________________________________

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղավ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում։
Տնօրենի պաշտոնակատար Մհեր Աբրահամյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց ԲԿ-ում, ծանոթացավ նրա ղեկավարման կարճ ժամանակահատվածում այստեղ տեղի ունեցած փոփոխություններին։
Ռոբերտ Ղուկասյանը դիտարկեց նաև շենքի՝ տարիներ հետո վերջապես գործարկված կաթսայատան աշխատանքը և գոհունակություն հայտնեց հիվանդանոցի կենտրոնացված ջեռուցման համակարգի աշխատելու, ԲԿ-ում առավել հարմարավետ միջավայր ապահովելու կապակցությամբ։
Մարզի ղեկավարը Մ․ Աբրահամյանի հետ քննարկեց նաև բժշկական կենտրոնի զարգացման ու առաջիկայում այստեղ առողջապահական նոր ծառայությունների ավելացման հեռանկարները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36