Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

19.03.2024

 Մարտի 19-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ հանդիպեցին ֆրանսիացի հանրահայտ գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին:

Մտավորականները զգալի ավանդ ունեն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում։
Հայկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ սա կարևոր է մարզի բնակիչների համար, քանի որ վստահություն է ներշնչում, որ իրենց խնդիրների մասին աշխարհում բարձրաձայնողներ կան։
Հյուրերի փոխանցմամբ այցի նպատակն է ուղերձ հղել Հայաստանի քաղաքացիներին, որ մենակ չեն, անտարբերություն չկա իրենց հարցերի նկատմամբ, իսկ իրենք, յուրաքանչյուրն իր բնագավառում ու մեծ լսարանի առջև, աշխարհին պատմում են Հայաստանի շուրջ առկա վտանգների մասին՝ փորձելով ազդել Ֆրանսիայի քաղաքական վերնախավի որոշումների վրա։
Ծավալված զրույցի ընթացքում մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները պատասխանեցին Ֆրանսիայից եկած հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներին, խաղաղության օրակարգին, բնակչության անվտանգությանը, ԼՂ-ից տեղահանված ու այստեղ հաստատված անձանց և այլն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36