Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

19.03.2024

 Մարտի 19-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավարի հետ եղավ Մեղրի համայնքի Կարճևան գյուղում։

Այստեղ նա բնակիչների հետ շրջեց բնակավայրի փողոցներում, լսեց նրանց բարձրացրած հարցերն ու քննարկեց Կարճևանի կյանքն ակտիվացնելու հնարավորությունները։
Մարզպետն այցելեց նաև Կարճևանի հիմնական դպրոց ու գյուղի բուժկետ։
Օրվա ավարտին Ռոբերտ Ղուկասյանը եղավ Մեղրու Արաքսաշեն թաղամասում և հանդիպեց բնակիչներին։
——————————————————————————————
Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի արտադրական տնօրեն Օլեգ Աբրամովին և ֆինանսական տնօրեն Անդրանիկ Գրիգորյանին։
Ռոբերտ Ղուկասյանը նրանց հետ քննարկել է Մեղրի համայնքի՝ մինչ այժմ իր այցելած գյուղերի խնդիրները։
Մարզի ղեկավարը խոսել է արձանագրված խնդիրների լուծման միասնական տեսլական ունենալու անհրաժեշտության մասին ու այդ համատեքստում կարևորել համատեղ համակարգված աշխատանքն ու համագործակցությունը, որը կարող է լինել կոմբինատի, մարզային ու համայնքային իշխանությունների միջև։
Մարզպետի խոսքով այդ համագործակցության արդյունքում հնարավոր է բնակավայրերում տեսանելի ու արդյունավետ զարգացում ապահովել։
Որպես այսօրվա քննակման շարունակություն՝ Ռոբերտ Ղուկասյանն առաջիկայում կհանդիպի նաև կոմբինատի գլխավոր տնօրենի հետ։
—————————————————————————————
Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է նաև ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ ու ծանոթացել այստեղ մեկնարկած՝ սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքներին (18 միլիոն 495 հազար եվրո)։
Շինաշխատանքները կավարտվեն 2026 թվականին․ արդյունքում կունենանք ժամանակակից անցակետ:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ ՊԵԿ-ը՝ ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով:
Սյունիքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում օժանդակել ծրագրի արդյունավետ իրականացմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36