Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

20.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին ու թիմի այլ ներկայացուցիչների։

Հանդիպման ընթացքում քննարկվել է WFP-ի՝ մինչ այժմ Սյունիքում ծավալած գործունեությունն ու նշվել մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության, միասնական աշխատանքի լավ արդյունքների մասին, որի կապակցությամբ կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց։
Մարզպետը հիշատակել է հատկապես 2023-ի սեպտեմբերին ԼՂ-ից տեղահանվածներին ընդունելու գործում կազմակերպության մեծ աջակցությունը։ Նոր մեկնարկող աշխատանքներից Ռ․Ղուկասյանը կարևորել է մասնավորապես Մեղրու և Սիսիանի տարածաշրջաններում ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրերը։
Քեյթ Նյուտոնը տեղեկացրել է նաև մարզի 5 դպրոցներում նախատեսվող ջերմատների մասին, որոնք կկառուցվեն իրենց օժանդակությամբ։
ՄԱԿ-ի պաշտոնյան հայտնեց, որ Սյունիք իր այցի նպատակն է անձամբ շրջելով բնակավայրերում՝ տեսնել կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի ազդեցությունը մարդկանց կյանքի վրա ու հասկանալ, թե ինչ ռազմավարությամբ և ուղղություններով պետք է աշխատել հետագայում։
Հյուրերը մարզպետին նաև նվեր էին բերել իրենց աջակցությամբ Խնձորեսկում բացված հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնի անդրանիկ արտադրանքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36