Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՌՆԱՁՈՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՈՒՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ առաջիկայում կսկսվի նոր ճանապարհի և նոր մանկապարտեզի կառուցումը
22.03.2024
Մեղրու Նռնաձոր բնակավայրում այս պահին 6 ընտանիք տուն է կառուցում՝ օգտվելով 16 մլն դրամ պետական ֆինանսավորման ծրագրից։
Բացի նրանցից այս գյուղից էլի բնակիչներ կան, որ դիմել են ծրագրին։
Մարտի 21-ին Նռնաձոր այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նռնաձորցիներին տեղեկացրեց 2024 թվականին գյուղում սպասվող այլ ծրագրերի մասին ևս, մասնավորապես.
- Սուբվենցիոն ծրագրով կսկսվի 25 երեխայի համար նոր մանկապարտեզի կառուցումը․ ծրագրի արժեքը՝ 96 մլն դրամ, որի մեջ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը՝ 80 տոկոս, համայնքինը՝ 20 տոկոս:
- Այս տարի պետական ֆինանսավորմամբ կսկսվի դեպի Նռնաձոր տանող նոր ճանապարհի (Մ17- Նռնաձոր – Հ49 ավտոճանապարհ) կառուցումը։ Առաջին փուլի ճանապարհաշինության մրցույթը հայտարարված է, այն կկայանա ապրիլի 12-ին։ Ծրագրի նախահաշվային արժեքը 3 մլրդ 604 մլն 489 հազար դրամ է, ճանապարհը կլինի ավազակոպճային ծածկով։Հաջորդ փուլի ծրագրով նոր ճանապարհը կասֆալտապատվի։