Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՌՆԱՁՈՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՈՒՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ առաջիկայում կսկսվի նոր ճանապարհի և նոր մանկապարտեզի կառուցումը

22.03.2024

Մեղրու Նռնաձոր բնակավայրում այս պահին 6 ընտանիք տուն է կառուցում՝ օգտվելով 16 մլն դրամ պետական ֆինանսավորման ծրագրից։

Բացի նրանցից այս գյուղից էլի բնակիչներ կան, որ դիմել են ծրագրին։

Մարտի 21-ին Նռնաձոր այցի ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նռնաձորցիներին տեղեկացրեց 2024 թվականին գյուղում սպասվող այլ ծրագրերի մասին ևս, մասնավորապես.

  • Սուբվենցիոն ծրագրով կսկսվի 25 երեխայի համար նոր մանկապարտեզի կառուցումը․ ծրագրի արժեքը՝ 96 մլն դրամ, որի մեջ ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումը՝ 80 տոկոս, համայնքինը՝ 20 տոկոս:
  • Այս տարի պետական ֆինանսավորմամբ կսկսվի դեպի Նռնաձոր տանող նոր ճանապարհի (Մ17- Նռնաձոր – Հ49 ավտոճանապարհ) կառուցումը։ Առաջին փուլի ճանապարհաշինության մրցույթը հայտարարված է, այն կկայանա ապրիլի 12-ին։ Ծրագրի նախահաշվային արժեքը 3 մլրդ 604 մլն 489 հազար դրամ է, ճանապարհը կլինի ավազակոպճային ծածկով։Հաջորդ փուլի ծրագրով նոր ճանապարհը կասֆալտապատվի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36