Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԱՅՑԵՐԸ ՄԵՂՐՈՒ ԳՅՈՒՂԵՐ

22.03.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 21-ին շարունակել է աշխատանքը Մեղրիում ու ավարտել բոլոր գյուղական բնակավայրեր այցերը, սակայն այստեղ նրա շրջայցը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների հետ շարունակվում է։

Երեկ առավոտյան մարզպետն այցելել է Շվանիձոր։ Առաջին կանգառը գյուղի դպրոցն էր, որում շրջելուց, մանկավարժների ու աշակերտների հետ զրուցելուց հետո Ռ․Ղուկասյանը գոհունակություն հայտնեց կրթօջախում ուսումնական գործընթացի կազմակերպման ու դպրոցի արդյունավետ կառավարման առնչությամբ։
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում վերջիններս մարզպետին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, որոնք վերաբերում էին մասնավորապես ոռոգման ու խմելու ջրամատակարարմանը, կոյուղու բացակայությանը, դաշտամիջյան ճանապարհներին և այլն։ Գյուղացիները տեղեկացան, որ այս տարի միջազգային ներդրումներով ոռոգման ու խմելու ջրի համակարգի կառուցման ծրագիր է մեկնարկում։
Մարզի ղեկավարը եղավ նաև գյուղի եկեղեցում, բացառիկ մշակույթի տանը, որի վերանորոգման հարցը օրակարգում է և տեղի պատմության ու մշակույթի հուշարձաններից՝ 17-րդ դարի հայտնի ջրանցույցում, իսկ արաքսամերձ տարածքում ՋՕԸ-ի պաշտոնյաների հետ քննարկեց սկսվող ոռոգման սեզոնում անխափան ջրամատակարարում ապահովելու տարբերակները։
Շվանիձորում սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը, որը շուտով կբացի դռները։
___________________________________________________________________
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև Մեղրու Ալվանք բնակավայր։
Նա հանդիպել է գյուղի բնակիչներին ու այցելել Ալվանքի միջնակարգ դպրոց։
Գյուղացիները մարզպետի հետ հանդիպմանը բարձրաձայնել են առկա խնդիրների մասին ու պարզաբանումներ լսել որոշների լուծման վերաբերյալ։
Մարզի ղեկավարը նրանց հետ շրջել է գյուղում, ինչպես նաև այցի ընթացքում դիտարկել արդեն ավարտված՝
Ալվանքի նախակրթարանի վերակառուցման սուբվենցիոն ծրագիրը։
Մանկապարտեզի շինաշխատանքներն արդեն ավարտվել են, կահավորումից հետո մանկապարտեզը շուտով կընդունի իր սաներին։
Ծրագրի ընդհանուր արժեքը 21 մլն 682 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 17 մլն 345 հազար դրամ։
__________________________________________________________________
Մարտի 21-ին՝ օրվա ավարտին, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելեց Հայաստանի ամենահարավային ու սահմանամերձ բնակավայր՝ Նռնաձոր։
Գյուղի միջնակարգ դպրոցում մարզպետը հանդիպեց ուսուցչական անձնակազմի, ինպես նաև տեղի բնակիչների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին ու պարզաբանումներ տվեց մտահոգող խնդիրների մասին, որոնց մի մասի լուծման ծրագրերն այս տարի մեկնարկում են։
Հանդիպման ընթացքում քննարկվեց համայնքին հանձնված 150 հա հողատարածքի տնօրինման և օգտագործման հարցը, որն անմիջապես մարզպետի ջանքերով է վերադարձվել համայնքին․ այս պահին այն գյուղում ստեղծված կոոպերատիվին հանձնելու գործընթաց է ընթանում։
Ռ․Ղուկասյանը ՋՕԸ-ի ղեկավարների հետ քննարկեց հողատարածքը ոռոգման ջրով ապահովելու հարցը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16