Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՏԵՂՈՒՄ

26.03.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը մարտի 20-ին Տեղ համայնքում կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին։

Միջոցառմանը մասնակցեց Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը հանդես եկավ «Կարուսել» ներկայացմամբ:
Համերգային ծրագրով ելույթ ունեցան Սիսիանի՝ Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, Գորիսի «Սյունիք» պարային խումբը և անհատ կատարողներ:
Իսկ Տեղի մշակույթի կենտրոնի նախասրահում ցուցադրված էին համայնքում գործող կարպետագործության խմբակի սաների աշխատանքները, համայնքում հավաքչական աշխատանքների արդյունքում ստեղծված թանգարանի հավաքածուն․անցկացվեց նաև կարպետագործության վարպետաց դաս, և կազմակերպվեց հյուրասիրություն` տեղի ավանդական ուտեստներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36