Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

05.04.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմում երեկ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները, տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն ու մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։

Հանդիպման նպատակն էր տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ տեղում քննարկել տեսչական մարմնի պատասխանատվության տիրույթում գտնվող ոլորտների հետ կապված խնդիրները, տալ պարզաբանումներ հուզող հարցերի վերաբերյալ, խոսել բնագավառը կարգավորող օրենսդրական պահանջների կիրառման մասին, որպեսզի հետագայում բացառվեն կամ նվազեցվեն արձանագրված թերացումները։
Նշելով, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետությունը որոշակի լիազորություններ պատվիրակել է համայնքներին՝ պարոն Մարտիրոսյանը ներկաների հետ խոսեց, մասնավորապես, հողերի նկատմամբ վերահսկողության, ջրօգտագործման թույլտվությունների, ընդերքօգտագործման, հողագրունտի օգտագործման, անտառահատումների ու այլ հարցերի շուրջ, լսեց մտահոգություններ ու առաջարկներ, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն տեսչական մարմնում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:26:09