Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆԲ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
10.04.2024
![](http://syunik.mtad.am/files/n_pics/38085_s.jpg)
Ապրիլի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, խորհրդականներ Սուրեն Քեսեջյանն ու Նվարդ Հարությունյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) «Հանրային հատվածի արևելյան վարկավորման գործառնություններ ԵՄ հարևան երկրներում» վարչության ավագ վարկային մասնագետ Ստեֆանի Գիհարդ-Բրենդի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում ԵՆԲ-ի կողմից նախատեսվող վարկային ծրագրերի ուղղությունների առաջնահերթությունները։