Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ՆՈՒՀ
16.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապանի թիվ 1 ՆՈՒՀ, որը հիմնանորոգվում է ՀՀ կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով (2023թ․)։
Մարզպետը շրջեց շինհրապարակում ու շենքի ներսում, ծանոթացավ կատարված և ընթացող աշխատանքներին, դիտարկեց հիմնանորոգման ծավալն ու որակը, զրուցեց շինարարության պատասխանատուների հետ։
ՆՈՒՀ-ի շենքի ուժեղացումն ու տանիքի նորոգումն ավարտվել են, ընթանում են ներքին հարդարման, բակի ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքները։
Այս ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։
Նախատեսվում է ընթացիկ տարում ավարտել շինաշխատանքներն ու այս սեպտեմբերին արդեն նորոգ մանկապարտեզում ընդունել երեխաներին։