Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԽՄԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
17.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, ԿԽՄԿ Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային ու այլ աշխատակիցների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից մինչ այժմ մարզում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին գործունեության համար՝ նշելով, որ մարզային իշխանության ու կազմակերպության միջև արդյունավետ գործընկերություն կա, իսկ միջազգային այս կառույցի աշխատանքի արդյունքը տեսանելի է ամենուր։
«Դուք անում եք առավելագույնը բոլոր դժվարին իրավիճակներում ու միշտ այն մարդկանց կողքին եք, որոնք ունեն ձեր կարիքը», - նշեց մարզպետը։
Թիերի Ռիբոն ներկայացրեց այն ծրագրային ուղղությունները, որոնց շրջանակում այս տարի աշխատանք են իրականացնում մարզում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, հումանիտար ոլորտ, արտակարգ իրավիճակներին դիմակայունության բարձրացում, համայնքային զարգացում և այլն։ Նա նշեց, որ Սյունիք այցի ընթացքում դիտարկել է նաև նախորդիվ իրականացված ծրագրերի արդյունքները, ու տեղերում փոփոխությունները դրական են։
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն հայտնեցին շարունակել համատեղ աշխատանքն ու ակտիվ համագործակցությունը։