Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

19.04.2024

 Ապրիլի 17-18-ը Կապանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթած դպրոցական թիմերը։

Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբով՝ առաջինում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, երկրորդում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:
Մարզային փուլի երկու օրերին մասնակցեց 124 աշակերտ։
5-9-րդ դասարանների տարիքային խմբում (մասնակցեց 14 թիմ) կայացած մրցման արդյունքում գրանցվեց հետևյալ արդյունքը.
1-ին տեղ՝ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց,
2-րդ տեղ՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոց,

3-րդ տեղ՝ Ախլաթյանի միջնակարգ դպրոց։
10-12-րդ դասարանների տարիքային խմբում (մասնակցեց 17 թիմ) մրցանակային տեղերը զբաղեցրեցին.
1-ին տեղ՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոց,
2-րդ տեղ՝ Գեղանուշի միջնակարգ դպրոց,
3-րդ տեղ՝ Գորայքի միջնակարգ դպրոց։
Հաղթող թիմերն արժանացել են գավաթների և հավաստագրերի։

Մարզի՝ առաջին հորիզոնականը նվաճած երկու թիմերը կներկայացնեն Սյունիքը ապրիլի 27–28 –ը մրցաշարի՝ Չարենցավանում կայանալիք հանրապետական փուլում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22