Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը

23.04.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 23-ին հանդիպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի՝ դեռևս տարիներ առաջ մշակած «Մեղրի քաղաքի Փոքր թաղի վերածնունդ» ծրագիրը, որը մշակութային և զբոսաշրջության զարգացման բաղադրիչներ ունի։
Այս տարի արդեն սկսվել է Փոքր թաղի մի մասի վերականգնումը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ենթածրագրով՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։
Կատարվում է փողոցների սալիկապատում, զբոսաշրջային ցուցանակներով կահավորում, լուսավորման, խմելու ջրի, ոռոգման ու կոյուղու համակարգի հիմնում և այլն։
Եվ քանի որ ծրագիրն արդեն իսկ պետական հոգածության ներքո է, ու «Իզմիրլյան հիմնադրամի» հոգաբարձուներն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել ծրագրի իրականացումը, հյուրերը մարզպետի հետ քննարկեցին դրա հետագա և ամբողջական իրագործման հեռանկարները, միջազգային ու այլ դոնորների ներգրավման հնարավորությունները, կողմերի ու մարզային իշխանության անելիքներն այս ուղղությամբ․ արդյունքում ամբողջությամբ կվերականգնվի Փոքր թաղի պատմական միջավայրը, իսկ Մեղրին զբոսաշրջային ներուժի զարգացում կունենա։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16