Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին

23.04.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին։

Հանդիպման ընթացքում Վլ․ Կիրակոսյանը մանրամասնորեն ներկայացրել է նորաստեղծ ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։
Մարզպետը նրա հետ քննարկել է կոնկրետ Սյունիքի մարզում ծառայության կողմից իրականացվելիք աշխատանքի հետ կապված կազմակերպական, տեխնիկական հագեցվածության, կադրային համալրման, շենքային պայմանների ապահովման ու մի շարք այլ հարցեր, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում համագործակցության պատրաստակամություն հայտնել։
Ծառայության պետը հայտնել է, որ մարզային կառույցի հիմնմամբ Սյունիքում 184 նոր աշխատատեղ կստեղծվի․ կադրերը համապատասխան պահանջներ բավարարելուց և ընդունելությունից հետո վերապատրաստում կանցնեն։
Բնության պահպանությանն ուղղված այս շուրջօրյա ծառայության խնդիրը պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումն է, իր իրավասության սահմաններում օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման ապահովումը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը, նշված տարածքներում էկոհամակարգերի զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը։
Այն հագեցած կլինի նորագույն տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:26:09