Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

24 ԱՊՐԻԼԻ. ՍՅՈՒՆԻՔ

24.04.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետի աշխատակազմի անդամների, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի, մարզի ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների ղեկավարների հետ մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Պաշտոնյաները ծաղկադրում են կատարել նաև հանուն հայրենիքի հերոսացած հայորդիների շիրիմներին ու Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։
Սյունիքի մարզի համայնքներում այսօր՝ Մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի հուշահամալիրներ, հուշարձաններ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին...

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11