Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտակ Աղաբեկյանը` Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնության չեմպիոն

25.04.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Արտակ Աղաբեկյանը դարձավ Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնության չեմպիոն

———————————————————————
Ապրիլի 21-24-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում կայացավ Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի մարզերի ու Երևան քաղաքի մարզադպրոցների հավաքական թիմերի ուժեղագույն մարզիկները։
Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան Արտակ Աղաբեկյանը ծանր ու փայլուն գոտեմարտերի արդյունքում անցավ եզրափակիչ փուլ․ այս փուլի վճռորոշ գոտեմարտն ավարտվեց Արտակի հաղթանակով, ու նա դարձավ առաջնության չեմպիոն։ Այս հաղթանակով մարզիկն իրավունք ստացավ մասնակցելու 2024 թ․Ալբանիայում կայանալիք Եվրոպայի և Արգենտինայում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Հատկանշական է, որ ՀՀ անկախությունից հետո ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունում Գորիս քաղաքը չեմպիոն դեռևս չէր ունեցել, և առաջին անգամ ԳՏՄ մարզադպրոցի սան Արտակ Աղաբեկյանը 45 կիլոգրամ քաշային կարգում նման հաղթանակ տոնեց։
—————————————————————————
Շնորհավորում ենք սյունեցի մարզիկին ու հաջողություն մաղթում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22