Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

25.04.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` բանկի` Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ։

Հանդիպման առանցքում «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում ԵՆԲ-ի կողմից նախատեսվող վարկային ծրագիրն էր, ու հյուրերը նպատակ ունեին Սյունիքի մարզպետից լսել առաջնահերթ ենթակառուցվածքային կարիքների մասին՝ իրենց նախատեսած աշխատանքները մարզի զարգացման ծրագրի համատեքստում իրականացնելու համար։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց այցի համար` նշելով, որ մարզում մարդկանց կյանքը փոխելու համար անչափ կարևոր է նշված ծրագիրը, և անհրաժեշտ՝ այս քննարկումը։
Ստեֆանի Գիհարդ-Բրենդը ներկայացրեց իրենց վարկավորմամբ իրականացվելիք ծրագրի հիմնական ուղղությունները՝ հանրային առողջապահություն, կրթական շենքերի նորոգում, ջրամատակարարման համակարգերի բարելավում։
Ներկաներն ըստ ոլորտների քննարկեցին յուրաքանչյուր բնագավառում մարզում առկա խնդիրները, կարիքներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է հաշվի առնեն ԵՆԲ-ի՝ մարզ այցելած փորձագետները՝ ծրագրի ֆինանսական նախագծերը մշակելիս։
Մարզի ղեկավարը գովելի համարեց այն, որ նախագծում ընդգրկված է նաև մարզի որոշ քոլեջների շենքերի բարեկարգումը, քանի որ կրթության այս օղակը երկար ժամանակ ուշադրությունից դուրս է եղել, իսկ միջին մասնագիտական կրթությունը կարևոր է, ու շենքային պայմանների բարելավումը ուսանողների աճ կբերի։
Առողջապահական ոլորտի ծրագրերում Ռոբերտ Ղուկասյանը առաջնահերթ համարեց առողջության առաջնային պահպանման օղակի շենքերի նորոգումը, քանի որ Սյունիքի բոլոր ԲԿ-ները նորոգված են։
Մարզի գլխավոր հիմնախնդիրներից խմելու ջրի մատակարարման ոլորտում ևս այս ծրագրով նախատեսվում են ներդրումներ, ու Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց այն ռազմավարությունը, որը պետք է կիրառվի թիրախ բնակավայրերն ընտրելիս։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16