Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

26.04.2024

 Ավարտվեց ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը, որը կազմակերպել էր ու անցկացրեց Սյունիքի մարզպետի աշխատակազմը։

Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում այն երկու օր կայացավ․ առաջին օրը մրցում էին 1-3-րդ դասարանների թիմերը, երկրորդ օրը՝ 4-6-րդ դասարանների։ Նրանք համայնքային փուլում հաղթած դպրոցականների թիմերն էին։
Երկու տարիքային խմբում մարզային փուլին մասնակցել է 210 աշակերտ։
1-3-րդ դասարանների մրցապայքարում հաղթող են ճանաչվել հետևյալ դպրոցների աշակերտական թիմերը․
1-ին տեղ՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,
2-րդ տեղ՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոց,
3-րդ տեղ՝ Ագարակի միջնակարգ դպրոց։
4-6-րդ դասարանների տարիքային խմբում մրցանակային տեղերը հետևյալ կերպ են բաշխվել․
1-ին տեղ՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց,
2-րդ տեղ՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոց,
3-րդ տեղ՝ Գորիսի Ս․ Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց։
Հաղթող թիմերն արժանացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված հավաստագրի ու գավաթի։
Այսպիսով, առաջին տեղերը նվաճած՝ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի երկու թիմերը կմասնակցեն սպորտլանդիայի հանրապետական փուլին ու եզրափակիչում կներկայացնեն Սյունիքի մարզը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22