Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ն ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

29.04.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանին․ նա տնօրեն է նշանակվել մարզպետի՝ 2024թ․ ապրիլի 29-ի 151-Ա որոշմամբ՝ անցած շաբաթավերջին կայացած մրցույթի արդյունքում։ Ա․Բաբայանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել հինգ տարով։
Ռոբերտ Ղուկասյանը բարի երթ ու աշխատանքային հաջողություններ մաղթեց նրան և խնդրեց կոլեկտիվին ձեռք ձեռքի տալ, դուրս գալ ներկայիս բարդ իրավիճակից և զարգացման ուղի բռնել։
«Բոլորիս նպատակը բժշկական կենտրոնը պահպանելն ու առաջ տանելն է, աշխատանքի ընթացքում ԲԿ-ի շահերից դուրս այլ շահեր չունենալը, որովհետև վերջնարդյունքը պետք է լինի այս կենտրոնի ուժեղացումը, ժողովրդին բարձր որակի ծառայություններ մատուցելը», - նշեց մարզպետը։
Նորանշանակ տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզային իշխանությանը՝ վստահության համար ու նաև բուժանձնակազմին՝ իր պաշտոնակատար եղած ժամանակաշրջանում աշխատանքի համար։
«Երկու օր առաջվա ֆորսմաժորային վիճակում հավաստիացա, որ կարող ենք աշխատել որպես մեկ ընտանիք ու կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները․ մեծ հույսեր ունեմ, որ սա շարունակվելու է, ու մենք կունենանք այնպիսի բժշկական կենտրոն, որը շատ քիչ կտարբերվի մայրաքաղաքի կենտրոններից», - ասաց Արսեն Բաբայանը։

Ռոբերտ Ղուկասյանն այսօր նաև շնորհակալություն հայտնեց Կապանի ԲԿ-ի ղեկավարությանը, կոլեկտիվին, շտապօգնության ծառայությանը՝ ապրիլի 27-ին ավտոբուսի վթարի իրավիճակում օպերատիվորեն ու բարձր մակարդակի արհեստավարժությամբ գործելու համար։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16