Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

29.04.2024

 Չարենցավանում երեկ կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, որը հաղթել էր մարզային փուլում ու ներկայացնում էր Սյունիքի մարզը, նվաճել է 3-րդ պատվավոր մրցանակային տեղը։

Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար:
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով:
3-րդ տեղ զբաղեցրած թիմը ստացել է 1 մլն 500 հազ դրամ, պարգևատրվել է նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը. 3-րդ տեղի համար՝ 300 հազ դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 3-րդ տեղի համար (4 մասնակից)՝ 75 000-ական դրամ:
Մրցաշարին 10-12-րդ դասարանների տարիքային խմբում Սյունիքը ներկայացնում էր Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը։
Եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16