Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ՄՍԾ
29.04.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին այց է կատարել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն։
Տնօրեն Ռոմա Զաքարյանի ուղեկցությամբ նա շրջել է կենտրոնում, քննարկել կառույցի գործառույթները, ծանոթացել աշխատակիցների հետ, այստեղ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։
Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե կենտրոնն ինչ աշխատանք է տարել ու տանում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ, որքանով է աջակցում նրանց տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել սերտացնել մարզպետի աշխատակազմի հետ փոխգործակցությունը, հատկապես աշխատաշուկային առնչվող հարցերում։