Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԻՈՒՄ
29.04.2024

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Մեղրի համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել, որին ներկայացել է 17 հոգի։
Համայնքի բնակիչները մարզի ղեկավարին են դիմել տարաբնույթ հարցերով՝ զբաղվածության, քաղաքաշինական, սոցիալական, բնակարանային պայմանների, ջրամատակարարման, տանիքների նորոգման, իրավունքների պաշտպանության և այլն։
Կային քաղաքացիներ, որ պարզապես եկել էին առաջարկներ անելու ու համայնքային խնդիրների լուծման մասին իրենց խոհերը կիսելու համար։
Ներկայացված որոշ հարցեր տեղում լուծում են ստացել, մյուսներն արձանագրվել են՝ ուսումնասիրելու և լուծման տարբերակներ գտնելու նպատակով։