Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՂՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

30.04.2024

 Մեղրու համայնքապետարանում Ռոբերտ Ղուկասյանը և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներն ապրիլի 30-ին համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել են բոլոր գյուղերում կատարված շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին՝ շրջայցի ընթացքում իրեն միանալու համար և նշել, որ բոլոր վայրերում հանդիպումների ընթացքում հավաքված խնդիրներն ի մի են բերվել ամբողջական փաստաթղթի տեսքով․ առավել հրատապ որոշ հարցեր անմիջապես լուծվել են, իսկ հիմնական մասի ուղղությամբ գործընթացներ պետք է սկսվեն այս ձևաչափով քննարկումից հետո։
Ընդհանուր գույքագրվել է 121 խնդիր, որոնք, բնականաբար, բոլորը չեն, այլ նրանք, որոնց մասին բարձրաձայնել են գյուղացիները։ Մարզպետը խնդրեց ավագանու անդամներին ու համայնքապետարանին ձևավորված փաստաթղթին ավելացումներ կատարել։
30-ից ավելի խնդիրների ուղղությամբ այս պահին արդեն աշխատանք է կատարվում։ Առավել գլոբալ հարցերի վերաբերյալ ուսումնասիրութուններ կկատարվեն, ու առաջարկներ կներկայացվեն կառավարություն և այլ դոնորների։
Մարզպետն ըստ գյուղերի ներկայացրեց գրանցված խնդիրներն, ու մանրամասնորեն քննարկվեցին դրանց լուծման ճանապարհները։
Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը իր, համայնքի ավագանու և աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց մարզպետին ու նրա աշխատակազմին՝ մանրամասնորեն և խորապես, բնակավայր առ բնակավայր բնակիչների հետ անձամբ խոսելով խնդիրներն ուսումնասիրելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16