Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.05.2024

 Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Մայիսի 1-ի առիթով շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի աշխատող, արարող, կառուցող, թե՛ իր օջախը, թե՛ հայրենիքը շենացնող մարդկանց։
Տոնը միավորում է մեր տարբեր սերունդների ու շատերի համար այն նաև խաղաղության, աշխատող մարդկանց նկատմամբ հարգանքի, համերաշխության, միասնության և համախմբվածության խորհրդանիշ է։ Եթե ավագ սերնդի համար Մայիսի 1-ն ասոցացվում է երիտասարդության հիշողությունների ու այլ հասարակարգի գաղափարախոսության հետ, այսօրվա երիտասարդների համար այն պետք է նոր գաղափարներ իրականացնելու ու համարձակ որոշումների խորհրդանիշ դառնա։
Այս օրը նաև միավորում է բոլոր նրանց, ովքեր սիրում են հայրենիքը և իրենց բեղմնավոր աշխատանքով փորձում են այն՝ առավել զարգացած ու պաշտպանված, իսկ մարդկանց կյանքն առավել բարեկեցիկ դարձնել։
Աշխատանքն ու աշխատողը միշտ եղել են ու այսօր էլ են գնահատված, հարգված, օրինակելի, քանզի աշխատանքով է կերտվում ամեն ինչ։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկիրը, մարզը, քաղաքն ու գյուղը։
Ցանկանում եմ, որ զբաղվածությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առաջնային խնդիրներից չլինի, ու բոլորդ կարողանաք ոչ միայն աշխատել, այև զբաղվել սիրելի ու սրտամոտ աշխատանքով։
Բոլորիս խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն եմ մաղթում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16