Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՌԵՐ ՏՆԿԵՑԻՆ ՄԵՂՐԻՈՒՄ

01.05.2024

Ռոբերտ Ղուկասյանի ու Բագրատ Զաքարյանի հետ միասին Սյունիքի մարզպետի և Մեղրու համայնքապետարանի աշխատակազմերի անդամները Աշխատանքի օրվա նախօրեին ծառատունկ են կատարել Մեղրի համայնքի Վանք-Կալեր կամրջի հարևանությամբ։
Հիշեցնենք, որ կամուրջն անցած տարի է նորոգվել ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրով ու մեծ նշանակություն ունի բնակիչների համար։
Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 65 մլն դրամ է, որի մեջ կառավարության համաներդրումը 55 տոկոս է, համայնքինը՝ 45 տոկոս։
Տնկված ծառերը նոր տեսք կտան նորոգ կամրջի տարածքին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16