Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵՂՐԻՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎՈՒՄ
03.05.2024

Մեղրի աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ դիտարկել է 2024 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ տանիքների նորոգման աշխատանքները։
«Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 42 և Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և վերելակների արդիականացում» ծրագրի արժեքը 218 մլն դրամ է, որում ՀՀ կառավարության համաներդրման մասնաբաժինը 60 % է, շենքի բնակիչների համաֆինանսավորման չափը՝ 10 % , համայնքինը՝ 30 %։